Ի՞նչ մարդիկ են դառնում այն երեխաները, որոնք դաստիարակվում են համասեռամոլների ընտանիքներում: Այս հարցի պատասխանն արդեն երկար տարիներ է, ինչ հետաքրքրում է բոլորին:
Սակայն, 2010 թվականի աշնանը Մարկ Րեգներուը, ով Թեքսասի համալսարանի սոցիոլոգիայի դոցենտ է, սկսեց իր հայտնի գիտական հետազոտությունը` «Ինչպես են տարբերվում չափահաս երեխաները, որոնց ծնողները համասեռամոլ են» թեմայով: Իր աշխատանքը գիտնականն ավարտեց մեկուկես տարի անց` 2012 թվականին: Ընդ որում, տվյալների վերլուծությունը շարունակվում է առ այսօր և այդ տվյալները հասանելի են հետաքրքրվող բոլոր գիտնականներին:
Միասեռ զույգերի կողմնակիցները եռանդով պնդում են, որ երեխաների համար միևնույն է` ունե՞ն արդյոք նրանք մայր և հայր, կամ նրանց մեծացնում և պահում են երկու տղամարդ (կամ երկու կին): Ընտանեկան և կրոնական կազմակերպությունները, ինչպես նաև շատ հոգեբաններ, միալար գոչում են, որ համասեռամոլների մթնոլորտում մեծացած երեխաները թերլիարժեք են և ունենում են հոգեբանական խնդիրներ:
Ուսումնասիրությանն ու հարցում-հետազոտություններին ներգրավված են եղել 3000 չափահաս, որոնց ծնողները միասեր հարաբերությունների մեջ են եղել: Ստացված տվյալներն իսկապես ցնցող են եղել: Այս արդյունքները տպագրվել են հեղինակավոր «Social Science Research» հրատարակությունում:
Վեներական հիվանդություների բարձր ցուցանիշ: Ըստ հրապարակված տվյալների՝ համասեռամոլ ծնողների դաստիարակությունն ստացածների 25%-ը տառապում է վեներական հիվանդություններով` ունենալով ազատ ապրելակերպ և անկանոն սեռական կյանք: Նորմալ ընտանիքներում այդ թիվն 8% է:
Ընտանեկան անհավատարմության հատկանիշ: Համասեռ ծնողների դաստիարակությամբ մեծացած անձանց 40%-ն ընտանեկան անհավատարմությանը վերաբերում են անուշադրությամբ: Նորմալ ընտանիքներում մեծացած մարդկանց միայն 13%-ը չի դատապարտում ընտանեկան անհավատարմությունը:
Հոգեբանական խնդիրներ. Հաջորդ ցնցող փաստը. այս ընտանիքներում մեծացած երեխաների 24%-ը չափահաս տարիքում ինքնասպանության մտադրություն է ունեցել: Սա զարմանալի չէ, քանի որ այս ընտանիքներում մեծացած երեխաները մի օր ստիպված են եղել իրենց կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունենալ: Նորմալ ընտանիքներում այդ թիվն ընդամենը 5% է: Հոգեբույժների դիմում են համասեռ ընտանիքներում մեծացած անձանց 19%-ը, նորմալ ընտանիքներում մեծացած անձանց 8%-ը:
Սոցիալ-տնտեսական անօգնականություն. Լեսբուհի մայրերի զավակների 28%-ը գործազուրկ են, իսկ նորմալ ընտանիքների զավակների` միայն 8%-ը: Այն անձանց 69%-ը, ում մայրը լեսբուհի է եղել և նրանց 57%-ը, ում հայրն է համասեռամոլ եղել, ասել են, որ իրենց ընտանիքները պետության կողմից նպաստ են ստացել: Նորմալ ընտանիքների ընդամենը 17% է նպաստ ստացել: Լեսբուհի մոր դաստիարակությամբ մեծացած անձանց 38%-ն առ այսօր ապրում է պետական նպաստով և միայն 26%-ը լրիվ դրույքով (full time) աշխատանք ունի: Համասեռական հայրերի սաների միայն 34%-ն է աշխատում լրիվ դրույքով: Համեմատության համար՝ նորմալ ընտանիքների զավակների ընդամենը 10%-ն է նպաստով ապրում, իսկ կեսից ավելին աշխատում են լրիվ դրույքով:
Սեռական ինքնակողմնորոշման շեղումներ: Համասեռ ընտանիքներում մեծացած անձանց միայն 60-70%-ն է ինքն իրեն համարում տարասեռ (հետերոսեքսուալ), այսինքն՝ ընդունում է իր բնական սեռը: Նորմալ ընտանիքներում այդ թիվը կազմում է 90%:
Նշենք, որ ուսումնասիրության հեղինակը՝ պրոֆեսոր Մարկ Ռեգներուսը, այս աշխատանքի համար համասեռականների կողմից ենթարկվել է հալածանքների, ովքեր ձգտում են նաև արգելել նրա ուսումնասիրության արդյունքների հրապարակումը:
Երբ ԱՄՆ-ի Թեքսասի համալսարանի սոցիոլոգ Մարկ Ռեգներուսը պատրաստվում էր հրապարակել ուսումնասիրությունների արդյունքները, նրա դեմ դուրս եկավ ագրեսիվ տեղեկատվական կազմակերպությունը, որը հովանավորվում էր փոքրամասնությունների կողմից: ԼԳԲՏ ակտիվիստները պահանջել էին կանխել հետազոտության արդյունքների հրապարակումը: Ռեգներուսին սկսեցին զրպարտել՝ անվանելով խաբեբա և շաղակրատ, և պահանջեցին նրա հրաժարականը Թեքսասի համալսարանի դասախոսական պաշտոնից: Նույնիսկ շատ գիտնականներ զենք վերցրին իրենց գործընկերոջ դեմ:
Նաև կարևոր է, որ այս ուսումնասիրությանը նվիրված մեծ հոդված ներկայացրեց The New York Times-ը: Այս հեղինակավոր հրատարակությունը նույնպես անհրաժեշտ էր համարել հրապարակավ տեղեկացնել իր ընթերցողներին Մարկ Ռեգներուսի ուսումնասիրությունների ստացված արդյունքները: Այսպիսով` միջազգային հանրությունն առաջին անգամ է ստացել հեղինակավոր գիտնականի ուսումնասիրության արդյունքների մասին տեղակատվություն, որը լույս է սփռում այն ողբերգական հետևանքների մասին, որոնք տեղի են ունենում համասեռամոլ ընտանիքներում մեծացած երեխաների հետ: