Ոստիկանության Ջերմուկի բաժնի կողմից մայիսի 7-ից որպես անհայտ կորած որոնվում է Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 20 շենքի 24-րդ բնակարանի բնակիչ, Ջերմուկի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1998թ. ծնված Վանուշ Արայիկի Սիմոնյանը:

 

Վանուշ Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ՀՀ ոստիկանությունը հորդորում է դիմել ոստիկանության Ջերմուկի բաժին կամ զանգահարել 0287-2-14-42, 010-59-06-38 հեռախոսահամարներով: