Հասարակության որոշակի շերտերին հայտնի է «Գեորգի Վանյան» կոչվող երևույթը, որը նորմալ մարդկանց մոտ միայն բացասական զգացողություններ է առաջացնում: Այս երևույթի մասին շատ են հիշատակումները հատկապես սոց.ցանցերում, որտեղ նրան նվիրված մի քանի էջեր կան, սակայն դրանց անունները չենք գրում' դրանցում պարունակվող հայհոյանքներից խուսափելու համար: Ի դեպ, “Facebook” սոց.ցանցում Վանյանի անձնական էջը ուսումնասիրելով կարելի է նկատել մի շատ ուշագրավ հանգամանք. նրա ընկերների ցուցակում հիմնականում ադրբեջանցիներ են, իսկ ընկերության առաջարկ անող կամ մեկնաբանություններ գրող հայ օգտատերերին սույն պարոնը ավելացնում է իր էջի «սև ցուցակում»՝ հավանաբար նրանց օբյեկտիվ քննադատություններին ու հարցադրումներին պատասխանելուց խուափելու նպատակով: Վանյանի մասին արտահայտված հրապարակային այն կարծիքները, որոնցում չկան հայհոյանքներ, կարելի է ամբողջացնել մոտավորապես այսպես. սրբություն չունեցող, ապազգային, տականք, թուրք, դավաճան, անհայրենիք և այլն: Համացանցում քիչ չեն նաև անուն-ազգանունը փոխելու և Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու մասին Վանյանին ուղղված կոչերը:

 

Այս «ազերիասեր» երևույթը հանրության նման վերաբերմունքին արժանացավ այն ժամանակ, երբ իր պես մի քանի ողորմելիների հետ միասին փորձեց Հայաստանում իրականացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Արդյունքը հայտնի է. Երևանում, Վանաձորում և Գյումրիում քաղաքացիները նրան ցուցաբերեցին արժանի ընդունելություն' փտած ձվերով, հայհոյանքներով ու դաստիարակչական ապտակներով: Ոմանք մեկնաբանում են, թե Վանյան կոչվածի համար «ադրբեջանամոլությունը» զուտ բիզնես-նախագիծ է, գրանտ կպցնելու և փող աշխատելու միջոց, սակայն այդ տեսակետի հետ չի կարելի համաձայնվել. ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա, էլ չենք խոսում բարոյականության մասին: Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ համապատասխան գրանտի դեպքում Վանյանը կարող է Ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ կազմակերպել Աթաթուրքին նվիրված դասընթացներ ու արդարանալ, թե «տուն եմ պահում»: Չնայած, սրա պես սրբություն չունեցողների համար դա համարվում է գումար վաստակելու նորմալ ու ընդունելի միջոց:

 

Պարզվում է, անհայրենիք այս երևույթը գումար վաստակելու ևս մեկ միջոց է գտել. նա հոնորարի դիմաց հարցազրույցներ է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին: Այդ հարցազրույցներում այս պարոնը Խոջալուի դեպքերը բնութագրում է համարյա որպես ցեղասպանություն, իսկ ՀՀ իշխանություններին կոչ է անում հետ վերադարձնել ազատագրված տարածքները' դրանք որակելով որպես Ադրբեջանից գրավված տարածքներ: Ղարաբաղյան ազատագրական պայքարում նահատակված հայ հերոսների հիշատակի այսպիսի ոտնահարումը Վանյան կոչվածը փորձում է արդարացնել բազմակարծության իր իրավունքով' դրանով իսկ հայտնվելով ավելի խղճուկ ու ողորմելի վիճակում:

 

Այժմ, ինչպես պարզվում է, ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվող այս հակահայկական «գործիքը» Հայաստանում տապալվելուց հետո փորձում է ադրբեջանական ֆիլմերից իր կարոտն առնել Վրաստանում: Նա պարբերաբար մեկնում է Թեքալի գյուղ, որտեղ քննարկումների անվան տակ իր ու իր նման մի քանիսի համար կազմակերպում է ադրբեջանական ֆիլմերի դիտումներ: Այս տարվա ապրիլին տեղի ունեցած այդպիսի միջոցառումներից մեկի ժամանակ Վանյանը հաճելին համարդել է օգտակարի հետ ու հարցազրույց տվել ազերի լրագրող Աքրամ Ալիևին: Ազերիների հակահայ քարոզչության ակտիվիստ այս պարոնի կարծիքով, ՀՀ-ում ժողովրդավարություն չկա և հենց դրա պատճառով է, որ Ղարաբաղի հարցը լուծում չի ստանում' բնականաբար նկատի ունենալով խնդրի լուծման իր (ասել է թե նույն ազերիների) նախընտրած տարբերակը: Նույն հարցազրույցի շրջանակներում Վանյանը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին բնութագրել է որպես կամքի ուժ ու ղեկավարելու ջիղ չունեցող գործիչ, ով չի կարողանում իր շուրջը համախմբել մարդկանց: Մի խոսքով, այս անհայրենիք երևույթն իր հարցազրույցում քննադատել է ՀՀ իշխանություններին ու ընդդիմությանը' ընդհանուր առմամբ նշելով, թե Հայաստանում իրեն ոչինչ դուր չի գալիս:

 

Ինչ վերաբերվում է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու հիվանդագին գաղափարին, ապա «հարգարժան» պարոն Վանյան, ադրբեջանական վերջին ֆիլմերը մենք արդեն տեսել ենք. երբ պատահմամբ գերի ընկած խեղճ երեխային' Մանվել Սարիբեկյանին խոշտանգել ու ստիպել էին ասել, թե ինքն ահաբեկիչ է, ուզում է դպրոց պայթեցնել, իսկ հետո էլ նրան բանտում սպանեցին: Սա է ադրբեջանական կինոն ու սա է Ադրբեջանի իրական դեմքը ա’յ Գեորգի վանյան. մեր վրա փողեր մի աշխատի, մենք քո սիրելի ազերիների ֆիլմերը նայել չենք ուզում, քո պես մի քանի անհայրենիք գրանտակերներին հավաքի ձեր տանը ու իրար հետ նայեք ձեր ընտանիքները պահողների նկարած ֆիլմերը:

 

Այսքանից հետո ով կարող է ասել, որ «վանյան»կոչվող այս հակասանիտարական երևույթը որպես ազդեցության գործակալ չի օգտագործվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչի դիմաց միջնորդավորված կերպով նրա համար ապահովվում են համապատասխան թեմաներով գրանտային ծրագրեր:

 

Սրբություն չունեցող մարդիկ վտանգավոր են, զգույշ եղեք սրա նմաններից: