Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն «Բատկիվշինա» կուսակցության մամուլի ծառայության պաշտոնական կայքում հրատարակել է Ուկրաինայի դատաիրավական համակարգն արմատապես փոխելու ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Ուկրաինայում Սահմանադրական դատարանը ձևավորված և հիմնված է բացարձակապես քաղաքական հիմքի վրա, արդարադատությունը չպետք է կախում ունենա նախագահից: Մեր երկիրն այսօր ճգնաժամային դրության մեջ է, իսկ կենտրոնական իշխանությունները նախկին իշխանությունների նման ժամանակ են վատնում, այդպես էլ չլսելով և չհասկանալով հարավարևելքի ուկրաինացիներին, իսկ առանց դրա երկիր կառուցելն անհնար է»,- ասել է Տիմոշենկոն:

 

Նա նաև նշել է, որ եթե ցանկանում եք պահպանել երկրի անկախությունն ու ամբողջականությունը, ապա պարտավոր ենք լսել և հասկանալ Դոնեցկի և Լուգանսկի բնակչությանը, նրանց մտավախությունները, նրանց խնդիրներն ու ակնկալիքները: