Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Դոնբասի ժողովրդական աշխարհազորայինները մտադիր են 24 ժամ անց սկսել ռազմական գործողություններ, եթե այդ ընթացքում ուկրաինացի զինվորականները չլքեն Դոնեցկի մարզում գրաված անցակետերը: Այս մասին հայտնել է ժողովրդական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Սերգեյ Զդրիլյուկին:
«Եթե հետ չքաշվի զրահատեխնիկան, չվերանան ուկրաինական օրինական իշխանությունների անցակետերը, իմ ուժերն ու միջոցները կբավարարեն, իմ հրամանատարն այսօր ինձ աջակցել է այդ ամենը ոչնչացնելու և այրելու համար»,- ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ 24 ժամ է տալիս Կիևի իշխանություններին՝ բոլոր զորքերը, բոլոր ուժերը դուրս բերելու համար: