Թուրքիայի քրեական աշխարհի հեղինակություններից Քյուրշաթ Յըլմազը հայտարարել է, որ «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանել է արդի իսլամի գաղփարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը: Նա պնդել է, թե Գյուլենի շարժումը «ահաբեկչական կառույց» է և ժամանակին իրեն պատվիրել է սպանել Հրանտ Դինքին: Այս մասին հայտնում է թուրքական «Թաքվիմ» թերթը:

 

Ըստ թերթի' թուրք քրեական հեղինակությունը հայտարարել է, որ Դինքի սպանությունը կազմակերպել են Գյուլենի' անվտանգության մարմիններում բույն դրած ահաբեկչական կազմակերպության անդամ պաշտոնյաները: Յըլմազը դատական հայց է ներկայացրել ընդհանուր առմամբ 15 անձանց, այդ թվում Ստամբուլի հանրապետական դատախազության ներկա եւ նախկին դատավորների, դատախազների և քաղաքական գործիչների դեմ և հայտարարել, որ նրանք բոլորը Գյուլենի կազմակերպության անդամներ են:

 

Նա ասել է, որ դեռևս 2004 թ. Ի.Ի. ներկայացած Անկարայում Գյուլենի համայնքի պատասխանատուն, ով հետախուզության գործակալ էր, Հ.Ա. անունով մի այլ գյուլենականի հետ իրեն առաջարկել են սպանել Հրանտ Դինքին: «Ես չընդունեցի առաջարկը: 2005 թ. ինձ ձերբակալեցին «Թոփրաք» գործողության ժամանակ: Գյուլենի ահաբեկչական կազմակերպության մասին հայտնեցի դատախազին, սակայն ինձ բանի տեղ չդրեցին: Հետո հասկացա, որ նա ևս այդ կառույցի անդամ է», -ասել է Յըլմազը: