Դոնեցկի շրջանում զինյալները սկսել են ոչնչացնել քրեական տարրերին, որոնք իբր չեն ցանկանում ֆինանսական օգնություն տրամադրել ցուցարարներին: Այս մասին հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

 

«Այո, երեկ մայիսի 21-ին, տեղի ուժայինների կողմից հայտնաբերվել է Ռոբերտ Մելոյանի դիակը, ով համարվում էր տեղի քրեական հեղինակություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Օպերատիվ տեղեկությունների համաձայն' Ռոբերտ Մելոյանն սպանվել է նրանց ֆինանսական աջակցություն չցուցաբերելու պատճառով: