Վերնիսաժի մոտ այսօր՝ մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորված 5 քաղաքացիներին այս պահին վիրահատում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցի աղբյուրները:

 

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ վիրավորների անուններն են Հարությունյան Նորայր, Հովհաննիսյան Վալերի, Հայրապետյան Մյասնիկ, Բադալյան Ալբինա, Սուքիասյան Մնացական:

 

Շարունակությունը՝ այստեղ:

 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

 

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

 

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նախաքննությունը շարունակվում է: