Դժվարին պահերին միշտ էլ հայ ժողովրդի արժանավոր զավակաները կանգնել են մայր հայրենիքի' Հայաստանի Հանրապետության կողքին: Այդպես էր 1-ին Հանրապետության տարիներին, այդպես է նաև հիմա:Պատմությունից հայտնի են հայ մեծ բարերարներ Ալեքսանդր Մանթաշյանցը, Միքայել Արամյանց, Ալեք Մանուկյան, ովքեր իրենց ժամանակին չեն խնայել ոչին' հանուն իրենց հայրենիքի: Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, բազմաթիվ հայ բարերարներ են սատար կանգնել մեր երկրին: Բոլոր այն գործարարները, ովքեր իրենց աշխատածի մի մասը ծախսել են երկրի շենացման համար արժանի են հարգանքի և մեծարման: Սակայն այդ բարերարներից կուզենք այս պահին առանձնացնել երկուսին' Քրք Քրքորյանին և «Տաշիր Գրուպ» հոլդինգի ղեկավար Սամվել Կարապետյանը: Ինչպես հայտնի է Քրքորյանը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը: Այդ տարիներին գործում էր «Լինսի» հիմնադրամը, որը մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսեց Հայաստանում և Արցախում մեծ ծավալի աշխատանքներ կատարելու նպատակով: «Լինսի» հիմնադրամի միջոցներով տասնյակ կիլոմետրեր ձգվող ճանաարհներ կառուցվեցին Հայաստանում և Արցախում, կառուցվեցին դպրոցներ և այլ կրթական-մշակութային կառույցներ: Սամվել Կարապետյանը նույնպես մեծ գումարներ է ծախսել Հայաստանում կառուցելով տարբեր նշանակության օբյեկտներ, աջակցելով ուսանողների և երիտասարդների: Սամվել Կարապետյանի միջոցներով իրականացված բազմաթիվ ծրագրերից կուզենք առանձնացնել Արցախում կառուցվող հոսպիտալը, որի կառուցման համար ծախսվել է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար: Սամվել Կարապետյանը և Քրք Քրքորյանը ունեն մեկ ընդհանրություն' երկուսն էլ իրենց բիզնես գործունեությունը ծավալել են հայրենիքից դուրս, սակայն իրենց քրտինքով աշխատած գումարների զգալի մասը ներդրել են Հայաստանի շենացման գործում:
Հ.Գ. Ի դեպ Քրք Քրքորյանը իր գործունեության համար ստացել է Ազգային Հերոսի կոչում: Պրակտիկան հաշվի առնելով չի կարելի բացառել, որ մի օր էլ Սամվել Կարապետյանը կարժանանա այդ պատվին: