Ռուսաստանի Կալինինգրադի մարզի ոստիկանության և Անվտանգության համերկային ծառայության վարչության աշխատակիցները Բալտիյսկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի ժամանակների գերմանական ամրոցի տարածքում հայտնաբերել են անմշակ սաթի խոշոր գաղտնարան: Ինչպես հայտնել է ներքին գործերի նախարարության տարածաշրջանի վարչությունը, բերդամասի նկուղային հարկաբաժիններում կատարված խուզարկության ընթացքում օպերատիվ աշխատողները հայտնաբերել են սաթով լի 1,3 հազար խոշոր պարկ: Գտնված քարի ընդհանուր զանգվածը գերազանցել է 29 տոննան:

 

Ըստ հետաքննության տվյալների՝ սաթի այս խմբաքանակը ձևակերպված է եղել առևտրային կառույցներից մեկի անունով, որը քննվում է քրեական գործի գլխավոր ֆիգուրանտներից մեկի՝ «Ամբեր-պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վիկտոր Բոգդանի գործի հետ:

 

«Հայտնի է նաև այն, որ այդ քարի պլանավորվող իրացումից բոլոր դրամական հոսքերը նախատեսված են եղել այն կազմակերպված հանցավոր խմբի ֆինանսավորման համար, որն զբաղվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս սաթի ստվերային շրջանառությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ըստ Ներքին գործերի նախարարության վարչության տեղեկատվության՝ «սև շուկայի» գներով՝ գտածոյի արժեքը շուրջ 87 միլիոն եվրո է, հաղորդել է «Ինտերֆաքսը»: