NASA-ն առաջին անգամ Երկրի վերնոլորտում կկատարի «թռչող ափսեի» փորձարկումներ, որը հեռանկարում կօգտագործվի աստղանավորդներին ու բեռները Մարս հասցնելու համար: Գիտափորձը կկայանա հունիսի առաջին կեսին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրթիռային զինափորձարանում՝ Հավայան կղզիախմբի Կաուաի կղզում:

 

Սարքը, որն ունի սկավառակի ձև, ուստիև տեսքով հիշեցնում է «թռչող ափսե», ստացել է «Գերձայնային արագության աերոդինամիկական փչովի դանդաղարար» անվանումը: Ըստ կոնստրուկտորների մտահղացումների՝ այն կամրացվի տիեզերանավերի հիմքին, որպեսզի ապահովվի դրանց արգելակումը Մարսի լիցքաթափված մթնոլորտում և փափուկ վայրէջքը Մարսի մակերևույթին:

 

Ներկայումս NASA-ն մշակել է երկու այդպիսի սարք՝ 6 և 8 մետր տրամագծով, որոնք նախատեսված են, համապատասխանաբար, տիեզերական «բեռնատարների» և օդաչուավոր տիեզերանավերի համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: