Airbus կորպորացիան արտոնագրել Է ապագայի ինքնաթիռի կառուցվածքը, ինքնաթիռ, որն իր ձեւով հիշեցնում Է թռչող ափսե: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Financial Times թերթը:

 

«Ապագայի ինքնաթիռն, ընկերության մտահղացմամբ՝ ունի ոչ այնքան ավանդական հանրանավի տեսք, որքան ինչ-որ բան Է հիշեցնում 1950-ական թվականների ֆանտաստիկ պատկերապատումներից,- գրել է հրատարակությունը:- Եթե արտոնագիրը, որը ձեւակերպել է Եվրոպայի ավիացիոն եւ պաշտպանական խումբը, իրականացվի, ապագա ուղեւորներն իրենց գոտիները կամրացնեն սրահներում, որոնք ձեւով կհիշեցնեն վիթխարի փքաբլիթ կամ թռչող ափսե»:

 

Կառուցվածքի հեղինակների կարծիքով՝ այն կարող Է ինքնաթիռներին թույլ տալ տնտեսել վառելիքը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: