Ռիմինի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի շասսիի բացվածքում զոհված ուղևորը Վրաստանի 22-ամյա քաղաքացի Ջորջիո Աբուլաձեն է: Մասնագետները հաղորդել են, որ տոմս չունեցող այդ ուղևորի համար դա առաջին թռիչքը չէ:

Փորձագետները կարծում են, որ երիտասարդի մարմինը արդեն 7 անգամ սառել, ապա' հալվել է: Այն սառել է, երբ ինքնաթիռն օդ է բարձրացել և հալվել, երբ վայրէջք է կատարել:

«Նրա մահվան Ճիշտ ժամը դեռ պետք է որոշել: Բացի այդ պետք է ծանոթանալ ինքնաթիռի բոլոր տեղափոխություններին և պարզել, թե ինչու են մարմինը այսքան ուշ հայտնաբերել»,- «lifenews.ru» կայքին ասել է քննությանը մոտ կանգնած մի աղբյուր:

«I Fly» ընկերության ծառայությունները Ռիմինիից-Մոսկվա չվերթի ինքնաթիռի շասսիի բացվածքում մարմինը հայտնաբերել են հունիսի 6-ի գիշերը: «Ներկա պահին ընթանում է քննություն: աշխատում է հանձնաժողով: Պարզաբանվում են բոլոր հանգամանքները»,- ասել է «I Fly» ընկերության մի աշխատակից:

Զոհվածը հագին ուներ սպորտային վերնաշապիկ և կիսատաբատ: Մաշկի մուգ գույնի պատճառով սկզբում կարծիք էր տարածվել, որ նա Լատինական Ամերիկայից է: Սակայն, ավելի ուշ նրա մոտ հայտնաբերվել են Վրաստանի քաղաքացու փաստաթղթեր:

«Մարմնի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվեց Վրաստանի քաղաքացի, 1991թ. ծնված Ջորջիո Աբուլաձեի անունով արտասահմայան պլաստիկ անձնագիր: Տղամարդը հագին ուներ սպորտային վերնազգեստ և կիսատաբատ: Նա իր հետ ուներ նաև մատիտ սրելու մի դանակ»,-պարզաբանել են ՌԴ Քննչական կոմիտեի մամլո ծառայությունից:

Ըստ քննության նախնական վարկածի՝ երիտասարդը մահացել է 4 օր առաջ' սառչելու հետևանքով: Նա համարվում է առանց տոմսի ուղևոր: «lifenews.ru»-ի աղբյուրները հայտնել են, որ շուտով քննությանը կմիանան նաև Անվտանգության դաշնային ծառայության քննիչները: Նրանք պետք է քրեական գործ հարուցեն՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ՌԴ սահմանն անօրինական անցնելը) հոդվածի հատկանիշներով: Այնուհետև այդ գործը կկարճվի կասկածյալի զոհվելու պատճառով:

Հեղինակ:

«Փաստինֆո»