Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն՝ Բելգիացիները հայտնել են գիտնականներին, որ 2013 թվականին երկնքում 254 անգամ չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ-ներ) են տեսել, այս մասին հայտնում է Edition Libre Belgique պարբերականը՝ վկայակոչելով Բելգիայի տիեզերական ուսումնասիրության հանձնաժողովին ( Cobeps ):
Ի տարբերություն 2013թ.-ի, անհայտ քաղաքակրթությունների հետ հանդիպումների մասին ավելի հաճախ է հաղորդոգրություններ ստացվել 2012 թ-ին ՝ մոտ 326 հաշվետվություն, այս մասին հայտնում է UFO- meldpunt տիեզերական ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպությունը:
«ՉԹՕ-ներ տեսնելու վկայությունների անկումը պայմանավորված է նրանով, որ այժմ մենք ավելի մանրամասն ենք քննում, թե ինչ են իրականում տեսել և պահանջում ենք դիպվածը պատմել առանց ուռճացնելու իրականությունը: Պատահում է, որ մարդիկ զգացմունքային լինելու արդյունքում շատ բաներ սկսում են պատկերացնել և վերագրել իրականությանը», - ասում է UFO- meldpunt-ի ներկայացուցիչը:
Հիմնականում անհայտ թռչող օբյեկտներ տեսել են Բելգիայի քաղաքացիները, ինչպես նաև երկրի թագավորական աստղադիտարանի անդմաներն ու օդերևութաբանական ինստիտուտի ներկայացուցիչները (ԱՊՄ ):
Ըստ Բելգիայի ուսումնասիրության, տիեզերական հանձնաժողովին հրապարակած արդյունքների՝ 10 դեպքից 9-ը շփոթմունքի արդյունք են :
«Մարդիկ հաճախ մետեորներն ու գիսաստղերը շփոթում են թռչող օբյեկտների հետ, բայց հանդիպում ենք նաև հաղորդագրությունների, որոնք վկայում են անհայտ քաղաքակրթությունների հավանական գոյության մասին»,- հայտնում են հանձնաժողավի անդամները:
Բելգիացիներն UFO- meldpunt-ի պաշտոնական կայքում կարող են ներկայացնել իրենց վկայությունը տարօրինակ «երկնային երևույթների» գոյության մասին, և հաճախ ստանալ նաև բացատրություններ: