Ինդոնեզիական փրկարարական խմբերը սկսել են Airbus 320 ուղևորատար ինքնաթիռի ֆյուզելյաժի (կմախքի)' ծովի հատակից բարձրացման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտնում France-Presse գործակալությունը: «Մենք սկսել ենք ինքնաթիռի հիմնական մասի բարձրացման աշխատանքնե րը: Հուսով ենք, որ այսօր կկարողանանք դա իրականացնել»,-այս մասին հայտնել է Ինդոնեզիայի որոնողափրկարարական ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Սինգապուրի ռազմանավը Airbus 320 ուղևորատար ինքնաթիռի ֆյուզելյաժը հայտնաբերել էր դեռևս հունվարի 14-ին, սակայն բարդ եղանակային պայմանները թույլ չէին տալիս փրկարարներին բարձրացնել այն Յավանյան ծովի հատակից:

 

Կործանված Airbus 320 ուղևորատար ինքնաթիռում եղել են 169 ուղևորներ: Ինքնաթիռը կորել էր ռադարների տիրույթից թռիչքից մի փոքր անց: Ներկա դրությամբ' փրկարարներին հաջողվել է գտել 69 զոհվածների դիակները: