Ինդոնեզիայի փրկարարները վաղ առավոտյան վերսկսել են AirAsia ավիաընկերությանը պատկանող կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժի բարձրացման գործընթացը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Չնայած եղանակային վատ պայմաններին՝ իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս ավարտին հասցնել ինքնաթիռի այդ մեծ բեկորի բարձրացման գործընթացը, որի երկարությունը 26 մետր է:
Փրկարարների կարծիքով՝ ֆյուզելյաժում կարող են լինել զոհերի մարմինները: Այս պահին հաջողվել է հայտնաբերել միայն 51 զոհի մարմինները: