AirAsia ավիաընկերության օդանավի որոնողափրկարարական գործողությունների անցկացման ընթացքում տուժել է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի առնվազն 19 ջրասույզ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Բամբանգ Սոէլիստիոյին:

 

Նրա խոսքով՝ «նրանցից բոլորը գտնվում են հիվանդանոցում, մի քանիսի վիճակը ծանր է գնահատվում»:

 

«Բոլոր տուժածների մոտ ախտորոշվել է Կեսոնային հիվանդությունը: Թեև նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, հետևանքները կարող են շատ ծանր լինել, անգամ կարող են կաթված առաջացնել»,- ասել է Սոէլիստիոն:

 

Միևնույն ժամանակ, Ինդոնեզիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մուլդոկոն որոնողական աշխատանքներին մասնակցած բոլոր ջրասուզակներին ֆինանսական հատուցում է առաջարկել: