Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ջրասույզներն սկսել են AirAsia ավիաընկերությանը պատկանող կործանված օդանավի պոչային հատվածի բարձրացման գործընթացը, որտեղ ենթադրաբար կարող են գտնվել «սև արկղերը»: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Ինչպես նշվում է, փրկարարները պետք է կործանված ինքնաթիռի բեկորներն ամրացնեն մալուխների միջոցով, որից հետո, կախված եղանակային պայմաններից, նրանք կարող են անմիջապես բարձրացվել նավի վրա:


Գործողությունը ղեկավարում է Ինդոնեզիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մուլդոկոն:

 

Ավելի վաղ ջրասույզներն ինքնաթիռի պոչային մասից հանել են ջրի շշեր, թթվածնային դիմակներ: Սակայն, նրանց դեռևս չի հաջողվել ստուգել արկղերը, որոնք, սովորաբար, գտնվում են ինքնաթիռի այդ հատվածում: