AirAsia ավիաընկերությանը պատկանող, Ճավա ծովում 15 օր առաջ կործանված Airbus օդանավի «սև արկղերի» ազդանշանները գրանցվել են միանգամից երեք նավի կողմից: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' վկայակոչելով որոնողափրկարարական գործողությունները ղեկավարող մարշալ Սուպրիյադիին:
«Իսկապես, ազդանշան է գրանցվել, որը գտնվում է օդանավի պոչի հատվածի հայտնաբերման վայրից մեկ կիլոմետր դեպի արևելք», - ասել է նա:
«Մենք ջրասուզորդների կուղարկենք ազդանշանների հատվածը զննելու համար», - հավելել է Սուպրիյադին: