Ինդոնեզացի փրկարարներին հաջողվել Է ջրի հատակից բարձրացնել Ճավայի ծովում աղետի ենթարկված՝ AirAsia հանրանավի ինքնագրիչը՛ Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ինդոնեզիայի Ազգային որոնողական փրկարարական վարչության (Basamas) ղեկավար Խենրի Բամանգ Սուլիստրիոն:

 

«Այս առավոտ ես պաշտոնական պատասխան ստացա Տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեից: Ժամը 7:11-ին (Երեւանի ժամանակով ժամը 4:11-ին) մեզ հաջողվեց ջրից դուրս բերել «սեւ արկղի», որը հայտնի Է որպես ինքնաթիռի թռիչքային տվյալների գրանցման համակարգ, մի մասը»,- պաշտոնյայի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

 

Նրա խոսքով՝ փրկարարներն առայժմ չեն հայտնաբերել խոսքային ինքնագրիչը, որը գտնվում Է օդաչուների խցիկում:

 

«Մենք դեռ փորձում ենք անձնակազմի խցիկում գտնել խոսակցությունների գրանցիչը»,- հայտարարել Է Սուլիստիոն:

 

Նախօրյակին Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Իգնատիուս Ջոնանը հայտնել Էր, որ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի մարտական լողորդների թիմը 32 – 33 մետր խորության վրա հայտնաբերել Է կործանված հանրանավի ինքնագրիչը:

 

AirAsia ընկերության Airbus ինքնաթիռն Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքից Սինգապուր Էր մեկնել դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան: Որոշ ժամանակ անց ավիահանրանավը կորել Էր ռադարների Էկրաններից՝ չտալով աղետի նախնական ազդանշաններ: Ինքնաթիռում եղել Է 162 մարդ, նրանք բոլորը զոհվել են: Այս պահին Սուրաբայա են վերադարձվել աղետի 48 զոհերի մարմինները, ճանաչվել են նրանցից 32-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: