System Capital Management հոլդինգի սեփականատեր Ռինատ Ահմետովը կոչ է արել Դոնբասի իր աշխատակիցներին միանալ խաղաղության երթին, որը նախատեսում են անցկացնել Մարիուպոլի բնակիչները: Այս մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով "Украинская правда"-ն:

 

«Դոնբասի միլիոնավոր բնակիչներ պատրաստ են խաղաղության երթի դուրս գալ, քանի որ հոգնել են վախի մեջ ապրելուց: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հեռու մնանք արյունահեղությունից: Եվ ես թույլ չեմ տա ոչնչացնել Դոնբասը: Ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ ապրում: Ուստի կոչ եմ անում բոլորին միանալ մեր պայքարին»,- հայտարարել է նա:

 

Ծրագրվում է, որ հանրահավաքը կսկսվի կեսօրին և կանցկացվի ամեն օր' ժամը 12-ին, ողջ Դոնբասում: