Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ առաջնությունում 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը: 11-րդ տուրում Հակոբյանը սևերով հանդիպել է Լենդերմանի հետ և պարտիան ավարտել ոչ-ոքի: Գատա Կամսկին հաղթել է Ջոշուա Ֆրիդելին և իր ունեցած 7 միավորով բարձրացել առաջին հորիզոնական: Նույնքան միավոր են ունեցել նաև Հակոբյանը և Լենդերմանը, սակայն նրանք լրացուցիչ միավորներով զիջել են մրցակցին:

ԱՄՆ կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 9 հնարավորից ունի 6,5 միավոր և վերջին տուրից հետո զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Հայազգի շախմատիստուհուց առաջ են Իրինա Կրուշը և Աննա Զատոնսկիխը: