Միջազգային լրատվամիջոցները հաղրդում են, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ: Ինչպես հաղորդում է The Guardian-ը ,արքայազնը չորսօրյա այցելությամբ այժմ գտնվում է Կանադայում: Վերջերս նա Կանադայում մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար կազմակերպված ընդունելությանը, որի ժամանակ էլ, ենթադրաբար, նման մեկնաբանություն է արել: «Իսկ հիմա Պուտինը նույնն է անում, ինչ Հիտլերը»,- ասել է նա միջոցառումը կազմակերպած Ներգաղթի կանադական թանգարանի կամավոր' ծնունդով հրեա Մարինե Ֆերգուսոնին: Ամերիկյան The Daily Mail պարբերականը Ֆերգուսոնից պարզել է արքայազնի հետ ունեցած առանձնազրույցի մանրամասները: « Ես արդեն ավարտել էի նրան ներկայացնել թանգարանի ցուցադրությունը և պատմում էի իմ ընտանիքի պատմությունը և թե ինչպես եմ եկել Կանադա:
Հետո արքայազնն ասաց. «Իսկ հիմա Պուտինը նույն բանն է անում, ինչ Հիտլերը»: Պետք է խոստովանեմ, որ համաձայն եմ իր հետ և համոզված եմ, ինչպես շատերը նույնպես: Շատ զարմացա, երբ նա նման մեկնաբանություն արեց, քանզի գիտեմ, որ թագավորական ընտանիքի անդ ամները պետք է նման բաներ չասեն, բայց դա ի սրտե և ազնիվ կերպով էր ասված»:
Լոնդոնի թագավորական նստավայրը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ' բացատրելով, որ դա մասնավոր զրույց է եղել: