Միջազգային հանդիպումների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը նման է Հիտլերի ելույթներին: Այս մասին հայտնել է haqqin.az-ը՝ վկայակոչելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

 

Նա նշել է, որ Ուկրաինան այժմ պետք է պահպանի իր պետականությունը:

 

Ըստ նրա՝ 2008թ.-ին ռուսական զորքերը Թբիլիսի կարող էին հասնել շատ կարճ ժամանակում: Ուկրաինան մեծ ու մեծաթիվ է, այսինքն՝ տարածքային առումով չեն համեմատվի:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, դրանք բացարձակապես նման են: Վերջերս Սոչիում Պուտինը հայտարարել էր՝ ինքը վայրի տայգայում է, որ դա իր տայգան է և որ ինքն այնտեղ որս է անելու և որ ոչ ոք չմիջամտի:

 

«Եթե այդ խոսքը մեկնաբանվի, ապա այն նման է Հիտլերի ելույթներին»,- հայտարարել է Միխաիլ Սաակաշվիլին: