Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Ցեղասպան Նեթանյահուի վերջը նույնն է լինելու, ինչ ցեղասպան Հիտլերինը»,- X սոցիալական ցանցի իր էմիկրոբլոգում ընդգծել է նա՝ հավելելով, որ մարդկությունը լինելու է պաղեստինցիների կողքին։

Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է «մարդկության խղճի ձայնը»՝ աջակցելով Պաղեստինի ժողովրդին։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է զորքեր ուղարկել Իսրայել։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան նման քայլերի համար պետք է հզոր լինի։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանն ի պատասխան՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն ասել է, որ Իսրայել ներխուժելու դեպքում Էրդողանը կարող է կրկնել մահապատժի ենթարկված Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի ճակատագիրը։