Հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը պարզ կլինի Թուրքիայի առաջիկա քայլերից հետո: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ չի բացառվում Ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հավանականությունը:
«Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների մասո վ, պարզ կլինի առաջիկայում՝ կախված նրանից, թե ինչ սցենարներ կշարունակի խաղարկել Թուրքիան»,- նշեց թուրքագետը: Լևոն Հովսեփյանի խոսքով' հայ-թուրքական արձանագրությունները դեռևս շարունակում են օրակարգում մնալ, չնայած հասկանալի է, որ Անկարայի դիրքորոշման պարագայում դա չի կարող երկար տևել, որևէ լուծում չստանալ: «Անկարայի կողմից վարվող քաղաքականությունն ու դիրքորոշումը մեզ տալիս է տարբեր սցենարների պատրաստ լինելու հնարավորություն:
Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի կողմից հնարավոր քայլերի ու տարբերակների խաղարկման դեմ հակաքայլերին: Իրականում արձանագրությունները ոչ թե արդյունքի, այլ գործընթացային համատեքստում կատարել են իրենց ֆունկցիաները: Երբեք էլ չի բացառվել մեր կողմից արձանագրությունների հետ կանչումը: Համենայն դեպս, Թուրքիայի քայլերը մեզ տալիս են այդ հնարավորությունը, ինչն առավել քան ընկալելի կլինի միջազգային հանրության համար»,- ընդգծեց թուրքագետը:
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ, անդրադառնալով ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի ելույթին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կարող է Ազգային ժողովից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, սակայն ոչ թե այն պատճառով, որ դրանք չեն օգնել մեզ կամ վնասել են հայ ժողովրդին կամ Հայաստանի Հանրապետությանը, այլ կատարել են կամ կատարում են իրենց դերը:
2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերություններիկարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջևդիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ևԹուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իրդիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմհարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային ՄեծԺողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:
2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպեսնաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղդիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացիկասեցման մասին: