Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման համար, Վրաստանի իշխանություններին առաջարկում է որպես իր գործի վկաներ հարցաքննել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Այս մասին հայտնում է newsgeorgia.ru-ն:

 

«Թող ցուցմունքներ վերցնեն անմիջապես Պուտինից։ Այդպես ավելի լավ չի՞ լինի։ Պուտինը և Մեդվեդևն իհարկե ավելի լավ կտան այդ ցուցմունքները։ Պուտին, Մեդվեդև, գեներալ Բորիսո. ախր ես կարող եմ երկար թվել այն մարդկանց անունները, ովքեր կարող են Վրաստանի իշխանությունների համար շատ ցանկալի ցուցմունքներ տալ»,- ասել է Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:

 

Նշենք, որ նախկին նախագահը չի բացատրել, թե ինչ կապ ունեն նշված անձինք իրեն ներկայացված մեղադրանքների հետ։