Հայաստանն արժանի է, որպեսզի բացառիկ բանաձևի միջոցով ասոցացվի Եվրամիությանը: Հայաստանն ունի խորապես եվրոպական մտածողություն և իր որդեգրած արժեհամակարգով ուղղված է դեպի Եվրոպա: Այս տեսակետը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյինն է, որը դեսպանն արտահայտեց «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ:
Նրա գնահատմամբ' Հայաստան կատարած այցի ժամանկ Ֆրանսուա Օլանդը հաշվի է առել Հայաստանի արտահայտած վճռականությունը շարունակելու և զարգացնելու ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունները ավելի խոր մակարդակներում և արտահայտել ցանկությունը, որը միտված է դրանց իրականացմանը:
Խոսելով քայլերի մասին' դեսպան Ռենոն ասաց, որ Հայաստանը կայացրել է իր որոշումը' անդամակցելու Մաքսային միությանը, Ֆրանսիան և Օլանդը Հայաստանի որոշումը ընկալել են ու ըմբռնումով մոտեցել:
«Այժմ Բրյուսելը պետք է հաշվի առնի, մտածի, քննարկի Ֆրանսուա Օլանդի արած հայտարարությունը, որպեսզի պատեհ առիթի դեպքում հնարավոր տարբերակներով ասոցոցմանն ուղղված քայլերը ներկայացնի Հայաստանին: Կասկած չունեմ, որ այս առնչությամբ հայտարարությունը լսվեց ոչ միայն Հայաստանում, այլև Եվրամիությունում: Չեմ կասկածում, որ այդ հայտարարությունները լսած մարդիկ չեն հապաղելու և կատարելու են հետևություններ»,- ասաց Անրի Ռենոն:
Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ են յուրահատուկ պայմաններ Եվրամիության հետ ասոցացման համար: