Այսօր տեղի է ունեցել քառյակի փոքր աշխատանքային քննարկում, որի ժամանակ որոշվել է չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինիս խոսքով' քննարկմանը եղել է երկու դիրքորոշում՝ կամ միասնական դեմ քվեարկել, կամ չմասնակցել քվեարկությանը:
«Որոշեցինք քառյակով միասնաբար չմասնակցել քվեարկությանը: Եվ յուրաքանչյուր խմբակցություն իր ելույթի ժամանակ կներկայացնի հիմնավորումը»,- ասաց Զոհրաբյանը: