Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը կառավարության ծրագրի քվեարկության վերաբերյալ միասնական դիրքորոշում դեռ չունի: Այս մասին քառյակի աշխատանքային խորհրդակցությունից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Քառյակը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել' պարզելու համար քաղաքական ուժերի դիրքորոշումները կառավարության ծրագրի վերաբերյալ: Ոչ իշխանական ուժերը համաձայնության են եկել այն առումով, որ բոլորն էլ դեմ են կառավարության ծրագրին, սակայն քվեարկության հարցում միասնական դիրքորոշում դեռևս չկա: