Մարս ուղևորվող Curiosity-ն, ով արդեն գրեթե երկու տարի է, ինչ հետազոտություն է անցկացնում Կարմիր մոլորակի վրա, չի դադարում Երկիր ուղարկել զարմանահրաշ լուսանկարներ: Ոչ երկրային քաղաքակրթություն փնտրողները վերջերս այնտեղ հայտնաբերել են գերեզման`խաչով:
Սոցկայքերից մեկի Truthseeker անունով օգտատիրոջ կարծիքով այն ոչ այլ ինչ է, քան փայտե խաչ: Օգտատերը մանրամասնորեն ուսումնասիրել է լուսանկարները և դիտել տեսագրությունը' կրոնական խորհրդանիշ հանդիսացող խաչի մասին, որը նկատել են Մարսի բարձունքից:
«Այն նման է գերեզմանի ցուցատախտակի: Այն առաջին խաչը չէ, որ կարելի է նկատել NASA-ի կողմից հրապարակված` Մարսում արված լուսանկարներում»,-այս մասին ասել է cryptozoologynews.com կայքի օգտատերը:
Տեղեկացնենք, որ ապրիլի սկզբին Curiosit-ն Երկիր էր ուղարկել լուսանկարներ, որտեղ երևում էին, որ Կարմիր մոլորակի վրա ընկել էր լույսի վառ գիծ: Գիտնականները այդ երևույթը բացատրեցին, որ լուսավորումը կարող էր առաջացած լինել արևի վառ արտացոլումից:
Անսովոր երևույթների սիրահարները վստահեցնում էին, որ լույսի ճառագայթը վկայում է Մարսում կյանքի առկայության մասին:
Մարսից արված լուսանկարներում պարբերաբար տարօրինակություններ են հայտնաբերում: 2012թ. մոլորակի վրա շարժվող օբյեկտ են նկատել, 2013թ. համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել առեղծվածային թափանցիկ ծաղիկը: Երեք ամիս անց Կարմիր մոլորակի վրա ինչ-որ մեկը նկարել է անվայել նկար, իսկ անցած տարվա մայիսին լուսանկարներում նկատել են մողեսի: