Անցած տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում կատարվել է 1571 ծառայողական քննություն: Այս մասին Ծաղկաձորում կլոր-սեղան քննարկման ընթացքում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը: «Կարգապահական տույժի են ենթարկվել 845 ծառայող: Ոստիկանի կատարած արարքի համար հարուցվել է 62 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել է 10 ծառայող»,- ասաց նա:
Հակոբյանն ընդգծեց, որ նշվածը 2013թ. վիճակագրությունն է, և հարուցված քրեական գործերը դեռևս ընթացքի մեջ են: Այդ 62 դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունը շարունակվում է: