Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարը:

 

Համագումարին ներկա են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 

Համագումարի ընթացքում կլինի կուսակցության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, կլինեն կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների ընտրություններ, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն: