Այս պահին ՀՀ հիմնով մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը, ներկայացվեց օրակարգը:
Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով համագումարը կընտրի նոր Կառավարման խորհուրդ և կստեղծվի նոր մարմին՝ Քաղաքական խորհուրդ։
Այս համագումարով կամփոփվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության երկու տարին։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության և Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարներ Դավիթ Խաժակյանը և Քրիստ Մարուքյանը կամփոփեն ավագանիում իրենց աշխատանքը և գործունեության հեռանկարները։
Համագումարին մասնակցում են կուսակցության պատվիրակներ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչներ, հյուրեր «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունից և այլ միջազգային կառույցներից։
Տեսանյութը՝ 1in.am-ի