Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա:
Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժին: Ֆորումի պաշտոնական բացումը կիրականացնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո տեղի կունենա բարձրաստիճան երկխոսություն: Հետո տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները:
Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել:
Ֆորումին կարող եք հետևել այստեղ