Երևանում մեկնարկել է գլոբալ ֆորում՝ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության, որին մասնակցելու են ավելի քան 600 մասնակից՝ ավելի քան հինգ տասնյակ երկրներից:

 

Ֆորումը կանցկացվի ապրիլի 22-23-ը:

 

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ֆորումին ելույթով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:

 

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ: