Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության վերահսկողության տակ են գտնվում 52 հայկական հիմնադրամներին պատկանող 56 եկեղեցի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Sondakika.com-ը, Ազգայնական շարժում կուսակցութան պատգամավոր Օզջան Յենիչերի հարցմանն ի պատասխան այս տվ յալներն է հայտնել փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերը:
Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության վերահսկողության տակ է գտնվում նաև 74 հունական հիմնադրամներին պատկանող 115 եկեղեցի, 18 հրեական հիմնադրամներին պատկանող 47 սինագոգ և 17 այլ համայնքների պատկանող 42 եկեղեցի:
Թուրքիայի փոխվարչապետը տեղեկացրել է նաև, որ կառավարությունը որևէ փորքամասնության պատկանող գույքի նկատմամբ իրականացված որևէ խախտում չի անտեսել: Նա հիշեցրել է, որ 2003, 2008 և 2011 թվականներին թուրքական իշխանությունները օրենսդրական փոփոխություններ են մտցրել այդ գույքերի վերադարձման համար: