allsport.amԲրազիլիայում կայանալիք Աշխարհի 2014 թվականի առաջնության անվտանգությունը քաղաքներում կապահովեն 57.000 զինծառայողներ և 100.000 ոստիկանական և այլ ծառայողական ուժեր։
Այդ մասին հայտարրաել է երկրի պաշտպանության նախարար Սելսո Ամորիմը։ Կարգուկանոնին կհետևեն առաջին հերթին մարզադաշտերում, օդանավակայաններում և հյուրանոցներում։
Անվտանգության լրացուցիչ միջոցառումները Բրազիլիային կարժենան մոտ 628 մլն եվրո։
Հիշեցնենք, որ երկրում զանգվածային ցույցեր են տեղի ունենում ԱԱ անցկացման դեմ՝ համարելով, որ դրա վրա ծախսված գումարները կարելի էր ավելի կարևոր ոլորտներում ներդնել։