Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարը:
Համագումարին ներկա են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ համագումարին մասնակցում է 1800 պատվիրակ:
Ըստ նրա' Հայաստանի այլ քաղաքական ուժերից և արտասահմանյան գործընկեր կուսակցություններից հյուրեր չեն լինելու: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ համագումարը նախընտրական չէ, հիմնականում քննարկվելու են ներկուսակցական հարցեր և ընդգծվելու ապագային ուղղված անելիքները: «ՀՀԿ գործադիր մարմնի կազմում փոփոխություններ կլինեն, սակայն մեծ անակնկալների հույսեր մի ունեցեոք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի առնչությամբ նա խորհուրդ տվեց սպասել ևս 30 րոպե'հասկանալու համար, թե Սարգսյանը մնում է ՀՀԿ ԳՄ կազմում, թե ոչ: «Եթե նա անցնի դիվանագիտական ծառայության, ապա ըստ սահմանված կարգի, պետք է դուրս գա կուսակցությունից: Սակայն անգամ այդ պարագայում, Տիգրան Սարգսյանը հոգով և սրտով կշարունակի մնալ հանրապետական»,- նշեց ՀՀԿ խոսնակը: