«Ես կուսակցական որևէ պատկանելություն չեմ ունեցել ու չունեմ, պարզ պատասխանում եմ»,- այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ' լրագրողների հետ զրույցում, ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը' ի պատասխան հարցի, թե չի՞ պատրաստվում անդամակցել ՀՀԿ-ին:
Դիտարկմանը, թե իրենց հետ է աշխատում, սակայն չի անդամակցում կուսակցությանը, նա արձագանքեց. «Իրենցը ո՞րն է, ես պետության մեջ աշխատում եմ, ի՞նչ է նշանակում իրենց հետ»:
Հարցին, թե չի՞ գայթակղում ՀՀԿ-ն, նա պատասխանեց. «Ինձ ոչինչ այսօր չի կարող գայթակղել»: