armsport.amՉեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին «աթլետների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմոնեն խաղադաշտ է մտել եւ վազել դեպի մրցակցի պաշտպան Ռաֆայել Վարանը:

Միջադեպը եղել է այն բանից հետո, երբ Ռամոսի գոլից հետո Վարանը գնդակն ուղարկել է դեպի Սիմեոնի կողմը, վերջինս նյարդայնացել է, գնդակը ետ հարվածել ու ներխուժել խաղադաշտ:

Հանդիպումից հետո 44-ամյա արգենտինացի մասնագետը մեկնաբանել է կատարվածը:

-Վարանը հրահրեց ինձ՝ գնդակն ուղարկելով դեպի ինձ: Մենք՝ ավագներս, չենք սիրում, երբ մեզ հետ նման կերպ են վարվում,- ասել է Սիմեոնեն:

Մանրամասները՝ տեսանյութում.