Ոստիկանության Չարենցավանի բաժնում մայիսի 25-ին' ժամը 20.50-ին, ահազանգ է ստացվել, որ 4-րդ թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանում են: Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ժամը 21.30-ին հիշյալ բնակարանից բերման են ենթարկել նույն հասցեի բնակիչ, 1983թ. ծնված Հարություն Ն.-ին, իսկ բնակարա նի բնակչուհի, 1935թ. ծնված Հասմիկ Նազարյանը պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ հիվանդանոցից ստացված արձանագրության, Հարություն Ն.-ն եղել է ոչ սթափ վիճակում (0.73 մլգ):
Նույն օրը' ժամը 23.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հասմիկ Նազարյանը ժամը 23.15-ին մահացել է: Մայիսի 26-ին հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հարություն Ն.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: