Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 26-ին Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրում հարգել Է Հոլոքոստի զոհերի հիշատակը: «Մեզ պատուհասել Է բոլոր չարիքներից մեծագույնը, որ երբեԷ կատարվել Է երկնքի տակ»,- ասել Է քահանայապետը:

 

Յադ Վաշեմ համալիրի Հիշատակի սրահում կայացած աղոթքի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ հրեական պետության նախագահ Շիմոն Պերեսի ներկայությամբ Ֆրանցիսկոսն ասել Է, թե Աստված «գիտեր ազատության վտանգը. նա գիտեր, որ իր որդիները կարող են մոլորվել»: «Բայց նույնիսկ Հայրը չԷր կարող պատկերացնել նման խորությամբ անկումը»,- շարունակել Է նա:

 

Մինչ այդ Հռոմի պապը մահմեդականներին, քրիստոնյաներին եւ հրեականներին կոչ Է արել միասին աշխատել «հանուն արդարության եւ խաղաղության»: «Հարգենք միմյանց եւ սիրենք միմյանց ինչպես եղբայրներ եւ քույրեր»,- ասել Է քահանայապետը:

 

Ֆրանցիսկոսը նաեւ այցելել Է Լացի պատ, որտեղ նա գրություն Է թողել քարերի միջեւ: Լացի պատը հրեական գլխավոր սրբավայրն Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: