Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին' երկրի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: