Ուկրաինան պետք Է մարի իր պարտքերը Ռուսաստանի հանդեպ: Այս մասին հայտարարել Է Էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը ZudvestFunk ռադիոկայանի եթերում:
«Բոլոր կշտամբանքներով հանդերձ, որոնք կարելի Է անել Ռուսաստանի հասցեին, հաշիվները դրված են սեղանին, եւ դրանք պետք Է վճարվեն»,- պնդել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: