Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան ավարտված մրցաշրջանում եվրոպական առաջատար 5 առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է: Այս մասին տեղեկացնում է WhoScored-ը:
26-ամյա արգենտինացին իր ակտիվում ունի 17 գոլային փոխանցում:
Այս ցուցանիշով Դի Մարիան գերազանցում է Ֆրանսեսկ Ֆաբրեգասին («Բարսելոնա»), Սթիվեն Ջերարդին («Լիվերպուլ»), Կոկեին («Ատլետիկո») և Մարկո Ռոյսին («Բորուսիա» Դորտմունդ), այս ֆուտբոլիստներն իրենց ակտիվում ունեն 13-ական գոլ:
Հիշեցնենք, որ Դի Մարիան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: