ՀՀ սահմանադրական դատարանի «Շահամիր և Հակոբ Շահամիրյաններ» սրահում մայիսի 26-ին տեղի է ունեցել «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի ք րեական պալատի նախագահ Դ. Ավետիսյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ե. Խունդկարյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանի, Հանձնաժողովի անդամներ Գ. Ղազինյանի, Գ. Դանիելյանի և Վ. Պողոսյանի հարցադրումների հիման վրա ծավալվել է հայեցակարգային բնույթի առանցքային հիմնահարցերի շուրջ քննարկում, որի արդյունքների հիման վրա ակնկալվում է դատական համակարգի կողմից համապատասխան առաջարկությունների նախապատրաստում: