ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր' հունիսի 27-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի գլխավորած պատվիրակությունը: Կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված դատաիրավական բարեփոմումների առաջնահերթություններին:

 

Մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված ՀՀ արդարադատության նախարարության հիմնական հանձնառությունները՝ Հովհաննես Մանուկյանը դեսպանին ներկայացրել է հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերն ու ուղղությունները: Անդրադառնալով իրականացվող դատաիրավական բարեփոխումներին՝ արդարադատության նախարարը շեշտել է անկախ և պատասխանատու դատական իշխանության անհրաժեշտությունը:

 

Երկուստեք կարևորելով պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի Հանրապետությունում. կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում էական բարեփոխումներ իրականացնելու հարցերը: Հանդիպմանը բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը և պատրաստակամություն է հայտնվել նպաստել դրա խորացմանն ու առավել արդյունավետ լինելուն: