Հաշվի առնելով վերջին ժամանակների ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակին վերաբերող հասարակական հետաքրքրությունը՝ այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանին և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանին: Հանդիպմանը քննարկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր:

 

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտվածների վերաբերյալ իրենց ուսունասիրությունների արդյունքներն ու առաջարկները: Անդրադարձ է եղել օրենսդրական բարեփոխումներին, դատապարտյալների պահման պայմաններին, ինպես նաև՝ պատժի վերանայման հարցերին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արման Թաթոյանը և Սուրեն Քրմոյանը: