Մայիսի 29-ին Լուգանսկում գտնվող ուկրաինական զորամասը, որի կազմում է գտնվում մոտ 80 զինվոր, հանձնվել է աշխարհազորայիններին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Քաղաքի ծայրամասերում մայիսի 28-ին թեժ բախումներ են տեղի ունեցել աշխարհազորայինների և զինվորների միջև, որի ընթացքում զորամասը շրջապատվել է աշխարհազորայինների կողմից, որից հետո զինվորները վայր են դրել զենքերը և հանձնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հաղորդվում է, որ հանձնված զինվորներին, որոնց աշխարհազորայինները դուրս էին բերում զորամասից, դիմավորել են ծափողջյուններով: